Լուսաբացին հրթիռակոծվել է Ստեփանակերտը։ Ամբողջությամբ ավերվել է բնակելի մեկ տուն։ Տան տերն ու հարևանը վիրավորվել են։ Հարվածից վնասվել են գազատար խողովակն ու էլեկտրական լարերը և մեկ ավտոմեքենա։ Կեսօրին ևս «Սմերչ» կայանքից հրթիռներ են արձակվել մայրաքաղաքի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից:
«Կեսօրին Ադրբեջանը հրթիռակոծել է բերդաքաղաք Շուշին։ Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ։ Թշնամին նաև նյութական վնասներ է պատճառել խաղաղ բնակչությանը։
Ռազմական ավիացիա է կիրառվել Ասկերան, Մարտակերտ և Մարտունի քաղաքներում։ Տուժածներ այստեղ չկան։ Ավիահարվածներից քաղաքներում և հարակից բնակավայրերում ավերածությունները շատ են։
Գրեթե բոլոր բնակավայրերում այսօր մի քանի անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանը»,- ասված է հաղորդագրության մեջ: