Իսպանիայում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Միրիամ Նոգերասն առաջարկ է ներկայացրել Կոնգրեսին, որով հորդորում են կառավարությանը՝
- ձեռնպահ մնալ Ադրբեջանին զենք վաճառելուց.
- միջազգային մակարդակով խթանել հակամարտության խաղաղ կարգավորումը՝ հիմնված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մեծամասնության կամարտահայտության վրա.
- դատապարտել Թուրքիայի ռազմական աջակցությունն Ադրբեջանին՝ նախաձեռնելով Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառում՝ Արևելյան Միջերկրականում և Կովկասում նրա ագրեսիվ և ծավալապաշտական գործողությունների համար: