Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռոդենկոյի և Իրանի արտգործնախարարի քաղաքական հարցերով տեղակալ Աբաս Արաղչիի խորհրդակցությունը: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ արտգործնախարարության կայքից:
Քննարկվել են տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը: