Ֆրանսիայի խորհրդարանի անդամ Վալերի Բուայեն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Թուրքիայի՝ վերջին ոտնձգություններին ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ՝ Լեռնային Ղարաբաղում:
«Թուրք ազգայնականները ներխուժում են մեր քաղաքներ, նրանք բախվում են մեր իրավապահների, ինչպես նաև՝ հայերի հետ, Թուրքիայի նախագահը վիրավորում է մեզ, զավթում են Կիպրոսը, հարված են հասցնում Լեռնային Ղարաբաղին, շանտաժի են ենթարկում փախստականներին, ոտնահարում են մեր արժեքները, իսկ FranceOTAN-ը նշում է Թուրքիայի Հանրապետության տոնը»,- գրել է Վալերի Բուայեն: