Իրանի փոխարտգործնախարար, հատուկ բանագնաց Աբաս Արաղչին մեկնել է Ռուսաստանի մայրաքաղաք՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման իրանական նախաձեռնությունը ներկայացնելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է Irna գործակալությունը:
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան Մոսկվա է մեկնել Բաքվից: Ադրբեջանում Աբաս Արաղչին հանդիպել է երկրի նախագահի, փոխվարչապետի, արտգործնախարարի, փոխարտգործնախարարի ու նախագահի քաղաքական հարցերի օգնականի հետ: Հանդիպումների ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին սրացումներին առնչվող հարցեր:
Հիշեցնենք, որ Արաղչին կայցելի նաև Երևան ու Անկարա: