Շարունակվում են հերոսական արարումները ճակատային գծի բոլոր ուղղություններում:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են՝ վիրավոր զինծառայողների տարհանման ու վիրահատական գործընթացին նպաստելու համար կամավորական Արմեն Համլետի Բդոյանն ու վարորդ-սանիտար Ալբերտ Վրեժի Սահակյանը ներկայացվել են «Մարտական ծառայություն» մեդալների:
Նույն կարգի պատվաբեր մեդալներ են վաստակել նաև շարքային-պայմանագրայիններ Էմիլ Արկադիի Հայրապետյանը, Արմեն Վագիֆի Մանվելյանն ու Վաղինակ Լևոնի Հարությունյանը՝ մարտական պայմաններում սանիտարական մեքենաների բնականոն աշխատանքների կազմակերպմանը նպաստելու համար:
Փա՛ռք մեր բոլոր հերոսներին: