Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի՝ հոկտեմբերի 29-ին Ժնևում նախատեսված հանդիպումը հետաձգվել է։ Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ հանդիպման օրը տեղափոխվել է հոկտեմբերի 30-ին:
Հիշեցնենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 26-ին հայտարարել էին, որ հոկտեմբերի 29-ին Ժնևում տեղի կունենա ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը: