Իտալիայի Պալերմո քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: Այս մասին հայտնել են Իտալիայում Հայաստանի դեսպանությունից:
Քաղաքային խորհուրդն Արցախի անկախությունը ճանաչել է միաձայն:
«Իտալիայի Պալերմո քաղաքի քաղաքային խորհուրդը այսօր միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը:
Շնորհակալություն, Պալերմո՛, արժեքների կողքին լինելու համար»,- գրված է հայտարարությունում:
Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչել են նաև Իտալիայի Չերքիարա դի Կալաբրիա և Ազոլո քաղաքները: