Թուրքիայում Ռուսաստանից ձեռք բերված S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի փորձարկումից հետո ԱՄՆ-ի վարչակազմը բազմիցս մտահոգություն է հայտնել՝ տեղեկացնում է Ermenihaber-ը։
ԱՄՆ պետքարտուղարի ռազմական և քաղաքական հարցերով օգնական Ռենե Քլարք Քուփերը, Վաշինգտոնում լրագրողներին տված հարցազրույցում անդրադառնալով S-400-ների թեմային, նշել է, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցն արդեն սեղանին է։
Նա S-400-ների հարցում Թուրքիայի դիրքորոշումը սադրիչ է որակել։
«Սա շատ իրական ռիսկ է։ Թուրքերը S-400-ների հարցում շարունակում են համառել։ Անշուշտ, S-400-ների փորձարկման հետ կապված պատժամիջոցները սեղանին են»,- ասել է նա։
Քուփերը նաև նշել է, որ ԱՄՆ-ի «կարմիր գծերը» կհատվեն այն ժամանակ, երբ Թուրքիան ակտիվացնի S-400 համակարգերը։ Ամեն դեպքում ամերիկացի պաշտոնյան հույս է հայտնել, որ Թուրքիան հրթիռների գործարկման մտքից կհրաժարվի։