Ֆրանսիայի Վիեն ու Դեսին կոմունաներում, որտեղ բնակվում են հայ համայնքի ներկայացուցիչները, թուրքերն ագրեսիվ ցույցեր են անցկացրել, որոնք տեղ-տեղ վերածվել են անկարգությունների: Այս մասին հայտնում է Lenta. ru կայքը՝ հղում կատարելով LyonMAG պորտալին:
Twitter-ում հրապարակված տեսագրությունում երևում է, թե ինչպես են տասնյակ մարդիկ թուրքական դրոշներով փողոցներով անցնում՝ վանկարկելով հակահայկական կարգախոսներ: Որոշ թուրք ակտիվիստներ ցույց են տվել թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպությանը հատուկ ժեստեր:
Ֆրանսիայի «Ոստիկանության կոմիսարների» Twitter-ի միկրոբլոգում ասվում է, որ երեկոյան Վիենում թուրքերը կազմակերպել են հայերի որոնումների պատժիչ գործողություններ ու հարձակում գործել ոստիկանների վրա: Ֆրանսիացի ոստիկանները սառնասրտություն ու քաջություն են ցուցաբերել ընդդեմ 150 խիստ գրգռված մարդկանց: