Ֆրանսիայում խաղաղ բողոքի ակցիային մասնակցող հայերի վրա հարձակված թուրքերը սոցցանցերում հրապարակել են տեսահոլովակ, որում մի խումբ թուրքեր իրենց այլ ազգակիցների կոչ են անում համախմբվել և գնալ հայերի դեմ կռվի: Միևնույն ժամանակ, հայհոյելով հայերին՝ նրանց հրավիրում են հաշիվներ պարզելու: Հատկանշական է, որ թուրքերի բաճկոնների մեջքին երևում են Ֆրանսիայում գործող թուրքական երկու ընկերության անունները: Ենթադրաբար, հարձակվողները և նրանց հանցակիցներն այդ կազմակերպության աշխատակիցներ են: