Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 80 անդամ հայտարարություն է տարածել՝ պահանջելով, որ միջազգային հանրությունը քայլեր ձեռնարկի, որ ադրբեջանական ագրեսիան անմիջապես դադարեցվի, վերջ տրվի հակահայկական պետական քարոզչությանն ու ատելությանն Ադրբեջանում և Թուրքիայում:
Հայտարարությունում նշվում է, որ Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարության նախկին և ներկայիս գործողությունները վկայում են, որ հայկական որևէ տարածքի գրավման դեպքում այն անխուսափելիորեն դառնալու է տեղի հայերի լիակատար սպանդանոց, հետևաբար Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը արցախահայությանը հիմա կամ մոտ ապագայում ֆիզիկական բնաջնջումից փրկելու միջոց է։