Տավուշում արդեն ստեղծվել են առաջին աշխարհազորային ստորաբաժանումները՝ տեղեկացրել է ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
«Թշնամու հետ 350 կմ սահման ունեցող Տավուշում դա խիստ անհրաժեշտություն է, հատկապես՝ պատերազմական իրավիճակում: Աշխարհազորը կդառնա սահմանամերձ բնակավայրերի անվտանգության երաշխիք՝ պատրաստ դիմագրավելու թշնամու ցանկացած ոտնձգության»,- գրել է մարզպետը Ֆեյսբուքի իր էջում՝ տարածելով նաև տեսանյութ: