«Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում բնակվող փոքրաթիվ հայերը սեպտեմբերի 27-ից ի վեր զանգում և այցելում էին ՀՀ դեսպանություն՝ առաջարկելով իրենց համեստ ծառայությունները Արցախյան գոյամարտում Մայր Հայրենիքին աջակցելու նպատակով: Աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծվել է օնլայն համակարգող խումբ, որի կազմում ընդգրկվել են Իգոր Միրզոյանը, Վարդան Մուրադյանը և Ռոբ Թումասյանը:
Ուսումնասիրելով ՀՀ և Արցախի հրատապ կարիքների ցանկը և քննարկելով, թե Վիետնամում ինչը կարելի է հրատապ գտնել, որոշվել է Հայաստան առաքել անջրանցիկ անձրևանոցներ՝ բանակի համար: Սոցիալական ցանցերում տեղակայված հայտարարությունն անմիջապես լայն արձագանք է գտել Վիետնամում բնակվող հայերի շրջանում: Անձրևանոցների առաջին խմբաքանակը՝ թվով 1200 հատ, արդեն մեկ շաբաթ է՝ հասել է Հայաստան»,- ասված է Վիետնամում ՀՀ դեսապանության տարածած հաղորդագության մեջ:
Դեսպանությունը ներկայացրել է այն մարդկանց անունները, ովքեր, բացի «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցումներ կատարելուց, մասնակցել են նաև այս կարևոր նախաձեռնության իրականացման գործում: