Տեղեկատվության ստուգման կենտրոնը հայտնել է, որ տելեգրամյան որոշ ալիքներ տեղեկություն են տարածում, թե, իբր, Հայաստանի պաշտպանության նախարարությունը կոչ է արել Ստեփանակերտի և Շուշիի բնակիչներին ժամանակավոր լքել քաղաքները՝ անվտանգությունից ելնելով։
«Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հետ զրույցում նախարարությունից հայտնել են, որ նման կոչով ՊՆ-ն հանդես չի եկել։
Տարածվող լուրը հերքեց նաև Արցախի պաշտպանության բանակի ներկայացուցիչը։