Պաշտպանության բանակը հայտնում է, որ ծառայության համար տարբեր մեդալների են արժանացել նաև կին ծառայողներ:
«Բարդ պայմաններում վիրավորներին որակյալ բուժօգնություն ցուցաբերելու համար բուժծառայության մայոր Անահիտ Եղիշեի Ասրումյանը, ծառայող Հասմիկ Վիտալիի Դադասյանը, ենթասպա Արևիկ Գրիշայի Շահրամանյանը, ծառայող Մանուշակ Նելսոնի Հայրապետյանը, ծառայող Սիրվարդ Շուրայի Ազիզյանը, կրտսեր սերժանտ-պայմանագրային Լիլիթ Լավրենտի Հայրապետյանը և ծառայող Արփինե Վլադիմիրի Մկրտչյանը կստանան «Մարտական ծառայություն» մեդալներ: Իսկ կամավորական վիրաբույժ, ավագ լեյտենանտ Նորայր Աթանեսի Միքայելյանը ներկայացվել է «Արիության համար» մեդալի:
Փա՛ռք, բոլոր ճակատներում իրենց բարոյական ու մասնագիտական պարտքը հայրենիքի առջև հերոսաբար կատարող բոլոր անհատներին»,- ասված է գրառման մեջ: