Շուշիում հրթիռակոծությունից հետո մարդասիրական առաքելություն իրականացնելու ժամանակ վիրավորում է ստացել ԱՀ ԱԻ պետական ծառայության Շուշիի շրջանային բաժնի 3 փրկարար՝ տեղեկացնում է ԱՀ ԱԻՊԾ-ն:
Բժիշկներից ստացված տեղեկատվության համաձայն՝ նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Հիշեցնենք՝ հակառակորդը, կոպտորեն խախտելով հրադադարի մասին պայմանավորվածությունները, այսօր շարունակել է թիրախավորել խաղաղ բնակավայրերը՝ հարվածելով Շուշիին ու Ստեփանակերտին: