2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական շփման գծի երկայնքով մեկ բռնկված մարտական գործողությունների ընթացքում, առաջնագծում մարտնչող Հայոց բանակի կարիքների համար Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի բնակիչները ցուցաբերել են աջակցություն՝ հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից:
Նրանց կողմից «Հայաստան» Համահայկական հիմնադրամին է փոխանցել 6,5 միլիոն դրամ: Նորատուսի բնակիչ Անդրանիկ Սասունի Հակոբյանը առաջնագծին նվիրաբերել է իր անձնական օգտագործման ՖՈՐԴ մակնիշի կիսաբեռնատար ավտոմեքենան, իսկ համայնքի երիտասարդների հավաքած գումարի շրջանակներում գնվել և առաջնագծին է նվիրաբերվել ՎԻԼԻՍ մակնիշի 2 և ՈՒԱԶ մակնիշի 1 ավտոմեքենա:
Նորատուս համայնքի բնակիչների՝ Արցախին ցուցաբերվող աջակցությունը շարունակական է:
Գեղարքունիքի մարզպետարանը, ի դեմս Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, իր երախտագիտությունն է հայտնում Նորատուս համայնքի բնակիչներին՝ մարդասիրական և հայրենանվեր գործունեություն ցուցաբերելու համար: