ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Պաշտպանության նախարարի տեղեկալ Գաբրիել Բալայանը տեղեկացրեց՝ օրինագծով կարգավորվում է ռազմական դրության ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման անհրաժեշտություն առաջանալու պարագայում, օգտագործելու ընթացակարգն ու երաշխիքները, գույքին վնաս հասցնելու դեպքում փոխհատուցում տալու պայմանները:
Նախագիծն ընդունվեց միաձայն՝ 69 կողմ ձայնով: