Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 29-ից կվերսկսվի քաղաքացիների սպասարկման աշխատանքը ինչպես Արդարադատության նախարարության ընդունարանում, այնպես էլ Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող Հանրային ծառայությունների միասնական գրասենյակում:
Հիշեցնենք՝ ԱՆ ընդունարանում և Հանրային ծառայությունների միասնական գրասենյակում քաղաքացիների սպասարկման աշխատանքները դադարեցվել էին կորոնավիրուսի համավարակի պատճառով: