«Այսօր հայ զինվորն ու սպան կենաց ու մահու կռիվ են տալիս իրենց սրբազան Հայրենիքը պաշտպանելու համար։ Հայ զինվորը վստահ է և կայուն, որովհետև իր կողքին՝ սահմանամերձ ավաններում և գյուղերում շարունակում են ապրել պապ ու թոռ, հայ զինվորը խիզախ է, որովհետև իր թիկունքում հազարավոր հայորդիներ սպասում են իրենց հերթին․․․
Հայրենիքն ունի մեզանից յուրաքանչյուրի կարիքը»,- ասում է խմբավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Հեքեքյանը Կառավարության հրապարակած տեսանյութում։