ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արմեն Մայիսի Գյոզալյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և հմտության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, գնդապետ Արմեն Մայիսի Գյոզալյանին պարգևատրել «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով»,- ասված է հրամանագրում։