ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը պատրաստվում է դիմակայել անկարգություններին, որոնք կարող են սկսվել նախագահական ընտրություններից հետո: Այս մասին CNN-ին հայտնել է գերատեսչության փոխնախարարի պաշտոնակատար Քեն Կուչինելլին:
Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ ըստ ԱՄՆ դաշնային և տարածաշրջանային պաշտոնյաների՝ բողոքի ցույցերը, և հիմնականում՝ խոշոր քաղաքներում՝ Նյու Յորքում և Վաշինգտոնում, սպասվում են հատկապես Դոնալդ Թրամփի վերընտրվելու դեպքում: Ենթադրում են, որ Բայդենի հաղթելու դեպքում հուզումները նկատելիորեն թույլ կլինի:
Փորձագետները կարծում են, որ նախագահական մրցավազքի ցանկացած արդյունք կարող է հանգեցնել անկարգությունների նոր ալիքի: Վերլուծաբանները նշում են, որ ինչպես դեմոկրատները, այնպես էլ հանրապետականները կարող են մոբիլիզացնել իրենց կողմնակիցներին և վիճարկել ընտրությունների արդյունքները:
ԶԼՄ-ների և ամերիկացի փորձագետների կանխատեսումներն արդեն սկսել են իրականություն դառնալ: Ըստ Fox News-ի՝ «Շրջափակել Վաշինգտոնը» նախաձեռնության կողմնակիցները ծրագրում են լայնածավալ «դիվերսիոն գործողություններ» սկսել ընտրությունների օրը՝ հակազդելու պարտվելու դեպքում ընտրությունները մերժելու Թրամփի հավանական փորձերին: