ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմի, ենթակա կառույցների և աշխատակիցների համատեղ ջանքերով ռազմական դրության սահմանումից ի վեր առաջնագծում պայքարին իրենց ներդրումն ու մասնակցությունն ունենալու նպատակով, այդ թվում՝ անձնական միջոցներից իրականացվել է նվիրաբերություն «Հայաստան» Համահայկական հիմնադրամի «Մենք ենք մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» դրամահավաքին՝
ՀՀ ԲՏԱ նախարարության աշխատակազմի և Ռազմարդյունաբերական կոմիտեի աշխատակիցների անձնական միջոցներով՝ 2 մլն ՀՀ դրամ.
Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոնի (ՀՀԿ) աշխատակիցներ անձնական միջոցներով՝ 443․000 ՀՀ դրամ.
Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց (ՀՀՌՑ) կառույցի կողմից՝ 20մլն ՀՀ դրամ.
«Հայփոստի» (Հայփոստ / HayPost) աշխատակիցների անձնական միջոցներով՝ 3.8 մլն ՀՀ դրամ արժողությամբ քնապարկեր և անձրևանոցներ են ուղարկվել առաջնագիծ.
«Հայփոստի» կողմից անվճար Հայաստան է տեղափոխվել 20 տոննա հումանիտար բեռ, առաջնագիծ են ուղարկվել գեներատորներ, Արցախփոստին տրամադրվել են պլանշետներ՝ թոշակների և նպաստների վճարումների համար: Շարունակաբար իրականացվում է լոգիստիկ օժանդակություն թիկունքում տարվող աշխատանքներին:
Մեկտեղելով ջանքերն ու միասնական ուժերով՝ մեզանից յուրաքանչյուրն իր մասնակցությունը պետք է ունենա հաղթանակի կերտման գործում: