Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը մանրամասներ է ներկայացրել գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանի առողջական վիճակի մասին:
«Արմենպրեսի» հետ զրույցում Վահրամ Պողոսյանը նշեց, որ առողջական վիճակում բարդություններ չկան:
«Ապաքինման շրջանում է, որևէ բարդություն չկա»,- հայտնել է Վահրամ Պողոսյանը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ որոշում է կայացրել Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին շնորհել «Արցախի հերոս» բարձրագույն կոչում: