Հայաստանի զինված ուժերը «Սմերչով» չեն հարվածել Բարդա քաղաքին՝ ադրբեջանական կողմի հայտարարությունը հերքել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:
Կեղծ տեղեկություններին զուգահեռ՝ Բաքուն չի դադարում թիրախավորել խաղաղ բնակչությանը: «Սմերչով» նորից հրետակոծվել է Շուշին։ Խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և երկու վիրավոր: Շուշիի հրետակոծումից անմիջապես հետո «Լուրեր»-ի նկարահանող խումբը շրջել է բերդաքաղաքում և արձանագրել հրետակործման հետևանքները: