ԱՄՆ կոնգրեսական Ջիմի Գոմեսը նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին կոչ է արել անհապաղ Մագնիտսկու պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ։ Այս մասին կոնգրեսականը գրել է Թվիթերի իր էջում:
Գոմեսը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի հասնելու պետքարտուղարության բազմաթիվ փորձերը ձախողվում են, իսկ մարդու իրավունքների կոպիտ խախտումները՝ շարունակվում:
«Իմ գործընկերները և ես կոչ ենք անում Թրամփի վարչակազմին անհապաղ Մագնիտսկու պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ»,- գրել է նա։