Ֆրանսահայերն այսօր վաղ առավոտից փակել են գլխավոր մայրուղիներից մեկը՝ իրենց բողոքն արտահայտելով Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ագրեսիայի կապակցությամբ:
Ակցիայի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել: Խցանման մեջ գտնվող ավտոմեքենաներից հայերին են մոտեցել ազգությամբ թուրքեր և դանակով ու մուրճով հարվածել հայ ցուցարաներից մի քանիսին: Կան վիրավորներ:
Հայերը, ի պատասխան, նույնպես հարվածել են թուրքերին: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները: Մայրուղին շարունակում է փակ մնալ: