Երուսաղեմի Հայոց պատրիարքությունն Արցախին է նվիրաբերում 50,000 դոլար՝ փոխանցելով այն «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվեհամարին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը:
«Սրբոց Յակոբեանց միաբանության անդամները ևս մասնակցել են Արցախի համար կազմակերպված հանգանակությանը՝ հիմնադրամի հաշվեհամարին փոխանցելով 5,256 դոլար»,- հայտնել է Բաղդասարյանը: