Լեռնային Ղարաբաղում շարունակվող մարտական գործողություններն անթույլատրելի են և պետք է անհապաղ դադարեցվեն: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: Փոխանցում է РИА Новости-ն:
Դյուժարիկն ընդգծել է, որ ՄԱԿ-ը խստորեն դատապարտում է խաղաղ բնակավայրերի թիրախավորումը:
«Մենք վերստին կրկնում ենք գլխավոր քարտուղարի կոչը բոլոր կողմերին՝ անհապաղ հումանիտար հրադադար սահմանել, որի վերաբերյալ նրանք պայմանավորվել են, և ամբողջությամբ կատարել քաղաքացիական անձանց ու քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանության իրենց պարտավորությունները:
Նման հարձակումները չեն կարող արդարացում ունենալ: Շարունակվող մարտական գործողություններն անթույլատրելի են և պետք է անհապաղ դադարեցվեն»,- ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը: