ԱՄՆ նախագահի դեմեկրատ թեկնածու Ջո Բայդենն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրադրությանը և ԱՄՆ նախագահի՝ հրադադարի հաստատմանն ուղղված ջանքերի ձախողմանը: ԱՄՆ Հայ դատի գրասենյակի փոխանցմամբ, Բայդենը, մասնավորապես, հայտարարել է՝
«Պետքարտուղար Պոմպեոյի միջնորդությամբ Հրադադարի հաստատման շուրջ ձեռք բերված պայմանավորվածության ձախողումից հետո Լեռնային Ղարաբաղի՝ առանց այդ էլ բավականաչափ տառապանքներ կրած և պաշտպանության կարիք ունեցող ժողովրդին յալնածավալ հումանիտար աղետ է սպառնում:
Մինչ արդեն մեկ ամիս է, ինչ այնտեղ ռազմական գործողություններ են ընթանում, Թրամփը դեռ վաղուց պետք է Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին անհապաղ կերպով մղեր իրավիճակը մեղմացնելուն եւ պետք է կանգնեցներ ադրբեջանական զորքերի՝ դեպի Լեռնային Ղարաբաղ առաջխաղացումը:
Նախընտրական հավաքների ժամանակ նա պարծենում է գործարքներ կնքելու՝ իր հմտություններով, մինչդեռ Թրամփը դեռ անձամբ պետք է միջամտի, որպեսզի կանգնեցնի այս պատերազմը:
Վարչակազմը, չհրաժարվելով Ազատության աջակցման օրենքի 903-րդ բաժնի առաջադրած պահանջներից, պետք է ամբողջությամբ իրագործի այդ օրենքը, որպեսզի ԿԱՆԳՆԵՑՆԻ ԴԵՊԻ ԱԴՐԲԵՋԱՆ զինտեխնիկայի հոսքը, նաեւ կոչ անի Թուրքիային ու Ռուսաստանին՝ դադարեցնել հակամարտության բորբոքումը զենքի մատակարարումներով, իսկ Թուրքիայի դեպքում, նաեւ վարձկանների ներգրավմամբ:
Միացյալ Նահանգները պետք է գլխավորեն ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված դիվանագիտական ջանքերը մեր եվրոպական գործընկերների հետ համատեղ, նաեւ հասնեն այն բանին, որ մարդկանց տառապանքները թեթևացնելու համար հումանիտար օգնություն տրամադրվի»: