ՀՀ առողջապահության նախարարությունն անդրադարձել է Ստեփանակերտի և Շուշիի բժշկական կենտրոնների հրթիռակոծմանը:
«Ադրբեջանական զինված ուժերն այսօր հրթիռակոծել են Ստեփանակերտը և Շուշին` այս անգամ բնակելի հատվածների հետ զուգահեռ թիրախավորելով անգամ բժշկական կենտրոններ։ Գրված և չգրված բոլոր նորմերով սա պատերազմական հանցագործություն է, որը խախտում է մարդու բժշկական օգնություն ստանալու իրավունքը:
Կոչ ենք անում բոլոր միջազգային կազմակերպություններին, միջազգային հանրությանը` դատապարտել և կոնկրետ քայլեր ձեռնարկել ահաբեկչական այս ակտի կապակցությամբ»,- ասված է ՀՀ ԱՆ հայտարարության մեջ: