Ադրբեջանական զինված ուժերը ժամեր առաջ հարվածել են Ստեփանակերտի ուղղությամբ՝ թիրախավորելով այս անգամ Մոր և մանկան առողջության կենտրոնը, բնակելի ու հանրային նշանակության որոշ օբյեկտներ:
Ստեփանակերտում արձանագրվել են մեծածավալ ավերածություններ: Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը արձանագրում է, որ ադրբեջանական զինված ուժերը շարունակում են դիտավորյալ պատերազմական հանցագործությունները քաղաքացիական խաղաղ բնակչության դեմ:
«Այս նոր հանցագործությունները հետևանքն են նախորդ հանցագործությունների հանդեպ միջազգային հանրության թողտվության, ինչից օգտվում է ադրբեջանական կողմը:
Հետևաբար, այս հանցագործությունների համար պատասխանատվություն է կրում ինչպես Ադրբեջանը, այնպես էլ միջազգային հանրությունը»,- հայտարարել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը: