Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին Թուրքիայի մասնակցության թեման չի քննարկվել Ռուսաստանի նախագահ Պուտինի և Թուրքիայի նախագահ Էրդողանի հեռախոսազրույցի ընթացքում` ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Լուրը տեղեկացնում է Region Monitor-ը:
«Դա օրակարգում չի եղել»,- լրագրողներին ասել է Պեսկովը: Մինչդեռ Թուրքիայի նախագահը, РИА Новости-ի տեղեկատվությամբ, Պուտինի հետ հեռախոսային բանակցությունների ժամանակ Ռուսաստանի ղեկավարին առաջարկել է համատեղ մասնակցել ղարաբաղյան ճգնաժամի կարգավորմանը: