Ադրբեջանը Թուրքիայի անմիջական աջակցությամբ շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը արցախահայության դեմ,- Թվիթերի միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են քաղաքացիական ենթակառուցվածքներ Ստեփանակերտում և Շուշիում՝ ավիահարվածների միջոցով դիտավորյալ հարվածելով ծննդատանը և առողջության կենտրոնին»,- գրել է վարչապետը՝ կցելով լուսանկարներ Ստեփանակերտի՝ այսօր ռմբակոծված Մոր և մանկան առողջության կենտրոնից:
Հիշեցնենք, որ հակառակորդն այսօր կրկին թիրախավորել է Ստեփանակերտն ու Շուշին՝ հարվածներ հասցնելով նաև ծննդատանը: