Հոկտեմբերի 26-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1872 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը 30303 է՝ տեղեկացնում է stopcov.ge կայքը:
Վրաստանում մեկ օրում ապաքինվել է ևս 603 պացիենտ, ընդհանուր առմամբ առողջացել է 11370 մարդ:
Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 14 մարդ, ընդհանուր առմամբ արձանագրվել է 215 մահվան դեպք:
Կարանտինային գոտում գտնվում է 3769 մարդ, ստացիոնար վերահսկողության տակ է՝ 3832 պացիենտ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 2249 մարդ: