«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց, որ կարծում է՝ մենք հասել ենք մի հանգրվանի, որ բոլոր պետությունները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը ու դրանով արձանագրել ցեղասպանության կանխարգելման մասին մեր տասնամյակներ շարունակ հնչեցրած թեզերը, պետք է առաջնահերթ ճանաչեն Արցախի անկախությունը, ինքնորոշման իրավունքը և միանան այդ գործընթացին։
Պատգամավորը շեշտեց, որ այդ գործընթացի վերջնական նպատակը մարդկության դեմ հանցագործության կանխարգելումն է։
«Սա միայն հայերի խնդիրը չէ, սա մարդկության դեմ հանցագործության կանխարգելումն է»,- ասաց Ենգիբարյանը։