Դիրքերում տրամադրությունը մարտական է, տրամադրվածությունը՝ հաղթական՝ «Լուրերի» հետ զրույցում հայտարարեց ԵԿՄ վարչության անդամ Ռոմիկ Մխիթարյանը, որ հոկտեմբերի 27-ի 21-րդ տարելիցի օրը Եռաբլուր էր եկել ծաղիկներ խոնարհելու սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրմին: «Դիրքերից նոր ենք իջել: Պինդ կանգնած ենք, առավելևս՝ զինվորը, մենք էլ՝ զինվորի կողքին: Տրամադրությունը՝ մարտական, տրամադրվածությունը՝ հաղթական, միանշանակ: Այդ զինվորների աչքերը որ տեսնեք, հերիք է: Միանշանակ հաղթելու ենք»,- նշեց ԵԿՄ վարչության անդամը: