ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել՝ ի պատասխան ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորի հայտարարության:
«Ի պատասխան ԱԺ պատգամավորի հայտարարության
ՀՀ Ազգային ժողովի՝ 2020 թ. հոկտեմբերի 27-ի նիստում ՀՀ ԱԺ պատգամավոր Արկադի Խաչատրյանը հայտարարել է՝ զինծառայողների կողմից ծառահատում կատարելու և այդ կապակցությամբ քրեական գործ հարուցելու վերաբերյալ:
Ի պատասխան ԱԺ պատգամավորի կողմից արված հայտարարության՝ տեղեկացնում ենք, որ նշված դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում մինչդատական քրեական վարույթ չի իրականացվում»,- ասված է Քննչական կոմիտեի հայտարարության մեջ: