Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Ֆեյսբուքի էջում ներկայացրել է մարզում գրանցված կորոնավիրուսային հիվանդության պատկերը հոկտեմբերի 27-ի դրությամբ և կոչ է արել պահպանել հակահամաճարակային կանոնները:
«Հարգելի՛ հայրենակիցներ, հայ ժողովրդի համար այս կարևոր ժամանակաշրջանում, ցավոք սրտի, սկսել է նոր թափ առնել COVID-19-ը։
Խնդրում-հորդորում եմ հնարավորինս պահել ու պահպանել հակահամաճարակային կանոնները՝ կրել դիմակ, հաճախ ախտահանել ձեռքերը, միմյանցից պահպանել 1,5 մետր հեռավորություն։
Կոչ եմ անում լինել առավել զգոն և ուշադիր, որպեսզի օգնենք մեր բժիշկներին, օգնենք մեր բանակին։ Առողջություն ու խաղաղություն հայոց ազգին։
Հոկտեմբերի 27-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում գրանցված կորոնավիրուսային հիվանդության պատկերը»,- գրել է մարզպետը՝ ներկայացնելով կորոնավիրուսով հիվանդացության պատկերը մարզում։