«Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի և Հոկտեմբերի 27-ի մեր մյուս նահատակների ու հերոսների հոգիները, ոգին և ուժն այսօր մեզ հետ են: Խոնարհումս նրանց վառ հիշատակին:
Հայ ժողովուրդն իր միասնականությամբ և ոգու ամրությամբ, չնայած բազմաթիվ դժվարություններին, հաղթելու է»,- ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառման մեջ:
Հիշեցնենք, որ այսօր լրանում է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ոճրագործության 21-րդ տարելիցը: