Կենտրոնական բանկն այս տարվա համար կանխատեսել է մոտ 7 տոկոս տնտեսական անկում՝ պայմանավորված Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններով և կորոնավիրուսի տարածմամբ: Այդ մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտնել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
Նա հիշեցրել է, որ սեպտեմբերին ԿԲ-ն կանխատեսել էր ՀՆԱ-ի 6.2 տոկոս անկում, սակայն պատերազմն ու կորոնավիրուսը բացասական միջավայր են ստեղծել թե՛ առաջարկի, թե՛ պահանջարկի զարգացումների տեսանկյունից:
ԿԲ նախագահը նշել է, որ սեպտեմբերին կանխատեսված տնտեսական անկմանը պետք է գումարել ևս 1 տոկոս, արդյունքում՝ այս տարի կունենանք մոտ 7 տոկոս տնտեսական անկում: