Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հայտարարել է, որ Կանադան իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիայի նախագահին, Մակրոնի հասցեին Թուրքիայի նախագահի հնչեցրած անհարգալից արտահայտություններն էլ անվանել է անընդունելի: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
«Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում ֆրանսիացի մեր բարեկամներին: Ֆրանսիայի մասին Թուրքիայի վերջին մեկնաբանություններն անընդունելի են»,- ընդգծել է Կանադայի արտգործնախարարը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Ֆրանսիայի ղեկավար Մակրոնը «հոգեկան առողջության բուժման կարիք ունի»: Այսպես էր Էրդողանն արձագանքել Փարիզի արվարձաններից մեկում միջկրոնական հողի վրա տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ Մակրոնի հայտարարությանը: Տեղի ունեցածից հետո Ֆրանսիայի նախագահը զգուշացրել էր, որ Ֆրանսիայի կառավարությունն ակտիվ պայքար կսկսի արմատական գաղափարակիրների ու նրանց ստեղծած կազմակերպությունների դեմ: