Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին տեղեկացնում են ՌԴ արտգործնախարարությունից:
Քննարկվել է բազմաթիվ հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Շեշտվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կրակի կայուն դադարեցման ապահովման անհրաժեշտությունը: Արտգործնախարարներն ընդգծել են խնդրի խաղաղ լուծման այլընտրանքի բացակայության, կրակի դադարեցման ռեժիմի շուտափույթ պահպանման ու ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմների շրջանակում բանակցային գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը: Հատկապես նշվում է ճգնաժամի միջազգայնացման անթույլատրելիության մասին՝ օտարերկրյա գրոհայինների ներգրավմամբ: