Իրանն ավելացրել է ՀՕՊ ստորաբաժանումների ներկայությունը երկրի հյուսիսարևմտյան հատվածում: Այս մասին հայտարարել է երկրի բանակի հրամանատար, գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավին՝ փոխանցում է Tasnim News գործակալությունը:
Գեներալ-մայոր Մուսավին հայտարարել է, որ բանակը հյուսիսարևմտյան շրջաններում ուժեղացրել է օդային պաշտպանությունը և անհրաժեշտության դեպքում կարող է լրացուցիչ ուժեր տեղակայել այդ շրջաններում:
Իրանի բանակի հրամանատար Աբդոլրահիմ Մուսավին նշել է, որ Իսլամական Հանրապետությունը խստագույնս կպատժի իր սահմանների մոտ հայտնված թաքֆիր-ահաբեկիչներին, որոնք միայն անկայունություն և ատելություն են ծնում։