Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նախաձեռնությամբ Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաղչին կայցելի Երևան, Բաքու, Մոսկվա և Անկարա: Այս մասին տեղեկացնում է Իսլամական Հանրապետության արտգործնախարարության խոսնակը՝ փոխանցում է իրանական Isna պարբերականը:
Իրանի նախաձեռնության իրականացումը մեկնարկել է հատուկ բանագնացի՝ Իրանի Արդաբիլ նահանգ սահմանամերձ տարածք կատարած այցով:
«Սահման այցից ու շրջանում ստեղծված վերջին օրերի իրավիճակն ուսումնասիրելուց հետո Արաղչին ծրագրել է այցելել Բաքու, Մոսկվա, Երևան ու Անկարա»,- ասել է Իրանի ԱԳՆ խոսնակը:
Իրանի փոխարտգործնախարարն էլ ասել է, որ Իսլամական Հանրապետության համար սահմանների, ջրամբարների և սահմանային այլ ենթակառուցվածքների անվտանգությունը շատ կարևոր է, ինչն Իրանի համար կարմիր գիծ է: Դրանք չպետք է վնասվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում: