«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի ծննդատանը բնական ճանապարհով մարտակերտցի 34-ամյա Լուսինե Միրզոյանը լույս աշխարհ է բերել 8-րդ երեխային:
«Հերոսուհի մայր եք, ձեր որդին ծնվեց, աչքներդ լույս լինի,- ի պատասխան բժշկի բարեմաղթանքի` Լուսինեն համեստորեն նշել է,- օրենքով 10 երեխա ունեցողն է հերոսուհի մայր, ես դեռ 8 երեխա ունեմ»:
Փոքրիկն ու մայրն առողջ են, սպասում են դուրսգրմանը: