«Իմ կարծիքով՝ հոկտեմբերի 27-ի այդ ոճրագործությունը տեղի է ունեցել ղարաբաղյան հիմնախնդրի պատճառով: Վստահ եմ, որ եթե հոկտեմբերի 27-ը չլիներ, դժվար Ադրբեջանը մտածեր, որ կարող է մի օր արթնանալ ու պատերազմ սկսել, կամ շատ երկար կմտածեր նման քայլ սկսելուց առաջ: Ակնհայտ էր, որ ոտքի էինք կանգնում, ուժ էինք հավաքում, այլ հնարավորությունների, հզորության ու ժամանակների բանակ էինք ունենալու»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ, սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը:
ԵԿՄ վարչության անդամ Վարդան Պետրոսյանն էլ նշեց, որ տեղի ունեցած հանցագործության պատասխանատուները դեռևս լիովին բացահայտված ու պատժված չեն, և գուցե դրա չբացահայտված լինելն է, որ թույլ չի տալիս մեր երկրին ավելի մեծ թափով զարգանալ: