Կենտրոնական բանկը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով 4,25 տոկոս:
Մարտին Գալստյան (ՀՀ ԿԲ նախագահ) - Հաշվի առնելով սպասվող մակրոտնտեսական զարգացումները, այդ թվում՝ ռիսկի հավելավճարի որոշակի աճը, կենտրոնական բանկի խորհուրդը նպատակահարմար է գտնում անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Նման ապայմաններում հորիզոնում գնաճն աստիճանաբար կավելանա և ժամանակահատվածի վերջին կկայունանա նպատակային 4 տոկոս ցուցանիշի շուրջ:
Կնետրոնական բանկի նախագահը նշում է որ սեպտեմբեր-հոկտեմբերին կորոնավիրուսի համավարակի նոր ալիքի տարածման և դրանից բխող անորոշության պայմաններում համաշխարհային պահանջարկի և տնտեսական ակտիվության վերականգնումը կհետաձգվի: Թեև ապրանքահումքային շուկաներում թույլ գնաճ է նկատվում, սակայն Հայաստանի հիմնական գործընկեր երկրների կենտրոնական բանկերը չեն դադարում իրականացնել խթանող դրամավարկային քաղաքականություն: Պատերազմական իրավիճակով ու կորոնավիրուսի համավարակի նոր ալիքով պայմանավորված՝ կենտրոնական բանկը դրամի փոխարժեքի հարցում որևէ միջամտություն չի ունեցել:
Մարտին Գալստյան - Մի քիչ բարձրացում, մի քիչ իջեցում. մեր գնահատականով՝ դրանք բնականոն են: Կենտրոնական բանկն այս մեկ ամսվա ընթացքում, ինչ պատերազմ է, ինտերվենցիա չի իրականացրել:
Ըստ Կենտրոնական բանկի նախագահի, գնաճի տեմպը կառավարելի է: Երեք պատճառով ավանդների ոչ էական նվազում դիտվում է: Ոչ թե ավանդները հանվում են բանկից, այլ կորոնավիրուսով պայմանվորված՝ տնային տնտեսություններում եկամտի որոշակի նվազում կա, և մարդիկ օգտագործում են խնայած գումարը, առաջնագիծ գնացողներն էլ իրենց բացակայության ժամանակ հետագայում քարտային գործարքներից խուսափելու համար նախընտրում են կանխիկ գումար թողնել տանը: Կան քաղաքացիներ, որոնց ավանդի ժամկետը լրացել է, և նրանք գումարը փոխանցել են համահայկական հիմնադրամին:
Մարտին Գալստյան - Դա ընդհանուր ավանդների մեկ տոկոսը չի գերազանցում:
Կենտրոնական բանկի նախագահը հավաստիացնում է, ֆինանսական համակարգի նկատմամբ հասարակությունում խուճապային տրամադրություն չկա: