Չնայած Պաշտպանության նախարարության կողմից բազմիցս հնչեցված նախազգուշացումներին, սկսել են արձանագրվել դեպքեր, երբ մարտական գործողությունների գոտում գտնվողներին իրենց հարազատները սմարթֆոններ են ուղարկում:
ՊՆ-ն ևս մեկ անգամ կոչ է անում ձեռնպահ մնալ նման քայլերից և կտրականապես բացառել մարտական գործողությունների գոտում սմարթֆոնների առկայությունն ու առավել ևս՝ կիրառումը: